«Նախարարի ժամ» ձևաչափում ապրիլի 19-ին լսելու են Քեթևան Ցիխելաշվիլիին
«Նախարարի ժամ» ձևաչափում ապրիլի 19-ին լսելու են Քեթևան Ցիխելաշվիլիին

Վրաստանի խորհրդարանում ուրբաթ օրը, ապրիլի 19-ին լսելու են հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիին: Ցիխելաշվիլին պատգամավորների առջև հանդես է գալու նախարարի ժամ ձևաչափով: Այս մասին լրագրողներին ասել է «վրացական երազանք» խմբակցության նախագահ մամուկա Մդինարաձեն:

«Նախարարի ժամը» խորհրդարանում նախատեսում է նոր օրակարգը: Նոր ձևաչափով, պատգամավորները արդեն լսել են չորս նախարարի, ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլիին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

Օրենսդրական մարմինը ողջ տարվա ընթացքում ծրագրում է լսել 11 նախարարի: