Նախագահության թեկնածուին աջակցելու կապակցությամբ «Վրացական երազանքի» դիրքորոշումը հավանաբար հայտնի կդառնա սեպտեմբերի 9-ին
«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը հավանաբար տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:
Առաջին ալիքի լրատվությամբ, «Վրացական երազանք»-ը քաղխորհրդի նիստը ծրագրում է անց կացնել կիրակի օրը, որտեղ քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը լինելու է այն, թե ինչպես է իշխող թիմը մասնակցելու հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Գոյություն ունեցող լրատվությամբ, քաղխորհրդի նիստին քննարկելու են նաև խորհրդարանի աշնանային նստաշրջանին բարձրացվելիք հարցերը:
Դրա հետ մեկտեղ, սեպտեմբերի 8-ին ավարտվում է նախագահության թեկնածուի ներկայացման ժամկետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan