Նախագահն այսօր կներկայացնի խորհրդարանի համար վարչապետի թեկնածության ներկայացման համապատսխան ակտ
Նախագահն այսօր կներկայացնի խորհրդարանի համար վարչապետի թեկնածության ներկայացման համապատսխան ակտ

Նախագահն այսօր կներկայացնի խորհրդարանի համար վարչապետի թեկնածության ներկայացման համապատասխան ակտ – նշվածի հետ կապված լրագրողներին հայտնեց նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին։

Թե ինչպես պետք է գործեն տվյալ դեպքում պաշտոնյաները, սահմանված է Վրաստանի սահմանադրությամբ։ Միանշանակ, սահմանադրության 80-րդ պրիմա հոդվածի համաձայն Վրաստանի նախագահը մեծամասնության կողմից ընտրված թեկնածությանը կներկայացնի Վրաստանի խորհրդարանին։ Սահմանադրությունը չի նախատեսում այլընտրանքային գործողության հնարավորությունը, այստեղից դուրս գալով նախագահը կգործի ըստ սահմանադրության։

Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը նախագահին ներկայացրեց վարչապետի թեկնածությունը։ Վրաստանի սահմանադրության համաձայն, նախագահը թեկնածությունը կներկայացնի խորհրդարանին։

Խորհրդարանական մեծամասնությունը որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Մամուկա Բախտաձին և ուղարկեց նախագահին։