Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին զատկական տոնի կապակցությամբ ներում է շնորհել 25 դատապարտյալի
Վրաստանի նախագահը Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 25 դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։
«Քրեակատարողական հիմնարկում պատժի ամբողջությամբ ազատվել է 16 դատապարտյալ, այդ թվում՝ չորս կին, իսկ ութ դատապարտյալի մնացած պատժաչափը կրճատվել է, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։
Համաներման ակտը վերաբերել է նաև երկու փորձաշրջան անցնող անձանց, որոնք ամբողջությամբ ազատվել են պայմանականորեն համարվող ազատազրկման հետագա կրումից»,- նշվում է հրապարակված տեղեկատվության մեջ։