Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիա

14:00, 27.02.2024

Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիա։ Վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի նախագահը Լոնդոնում կմասնակցի Chatham House – Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառմանը, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, բիզնեսի ներկայացուցիչներ և երիտասարդներ։

Միջոցառմանը նախատեսված է Վրաստանի նախագահի ելույթը, որից հետո հանդիպումը կշարունակվի հարցուպատասխանի ռեժիմով։

«Քննարկվում են ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերները, Հարավային Կովկասի փոփոխվող քաղաքական հավասարակշռությունը, Վրաստանի եվրոպական ապագայի հեռանկարները, Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը Վրաստանի վրա եւ գալիք խորհրդարանական ընտրությունները։ Միջոցառմանը նախագահին կհյուրընկալի Chatham House-ի նախագահ, Եվրասիա ծրագրի տնօրեն Ջեյմս Նիքսը։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը Լոնդոնում գործող բրիտանական վերլուծական կենտրոն է, որի նպատակն է վերլուծել և խթանել միջազգային հիմնական խնդիրների և ընթացիկ իրադարձությունների ըմբռնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ