Նախագահի վարչակազմը միանում է Դաունի համախտանիշի օրվան նվիրված ակտիվություններին
Նախագահի վարչակազմը միանում է Դաունի համախտանիշի օրվան նվիրված ակտիվություններին

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է, որի այս տարվա կարգախոսն է՝ «Մենք կապում ենք»:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, 2011 թվականի մարտի 21-ը հռչակեց Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օր: Դրա նպատակը Դաունի համախտանիշի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս շաբաթ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով նախագահի խորհրդական, Սիմոն Պետրիդիսը ներկա է գտնվել Վրաստանի Դաունի համախտանիշի ասոցիացիայի կողմից կազմակերպված խորհրդաժողովին:

Նրանց խոսքով, Սիմոն Պետրիդիսը, վարչակազմի աշխատակազմի հետ միասին, մասնակցելու է նաև Օրբելիանիի հրապարակում նախատեսվող «գունավոր շուկային», որը վատ եղանակի պատճառով, մարտի 21-ի փոխարեն տեղի կունենա մարտի 28-ին:

Ինչպես նշել է Սիմոն Պետրիդիսը, այս տարի նախագահի աշխատակազմը, Վրաստանի Դաունի համախտանիշի ասոցիացիայի հետ համատեղ, նախատեսում է մի շարք հետաքրքիր նախագծեր և այդ նպատակով արդեն նախատեսված են աշխատանքային հանդիպումներ նախագահի աշխատակազմում: