Նախագահի թեկնածուի շուրջ թիմի ներսում խորհրդատվություններից բացի ընթանում են նաև բանակցություններ. Մամուկա Բախտաձե

20:30, 21.08.2018

Հասարակությունը գիտի, որ «Վրացական երազանք» կուսակցությունում կան բազմաթիվ արժանի թեկնածուներ, որոնք ցանկացած ընտրություններին առանց որևէ հիմնախնդրի հնարավորություն ունեն հաղթելու,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է նախագահի թեկնածուի մասին խոսելիս:

Ինչպես նշել է Բախտաձեն, նախագահի թեկնածուի շուրջ թիմի ներսում խորհրդատվություններից բացի ընթանում են նաև բանակցություններ:

«Հասարակությունը գիտի, որ «Վրացական երազանք» կուսակցությունում կան բազմաթիվ արժանի թեկնածուներ, որոնք ցանկացած ընտրություններին առանց որևէ հիմնախնդրի հնարավորություն ունեն հաղթելու: Բազմիցս ասել ենք, որ մենք հետևում ենք գրանցվող թեկնածուներին, որից հետո կընդունենք որոշում»,-ասել է Բախտաձեն:

 

 

Նմանատիպ