Նախագահի կողմից համաներում շնորհված անձանցից մեկը հետախուզման մեջ է. Թեա Ծուլուկիանի
Մարիամոբա տոնի կապակցությամբ նախագահի կողմից համաներում շնորհված անձանցից մեկը հետախուզման մեջ է,- հայտարարել է փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման շրջանակներում:
«Ի տարբերություն նախորդ երկու համաներման, Մարիամոբայի համաներման առնչությամբ նախագահի վարչության և արդարադատության նախարարության միջև հաղորդակցություն չի եղել և մենք միանգամից ստացել ենք նախագահի ստորագրված փաստաթուղթը, որի հետո 24-ից 23 անձն ազատ է արձակվել, իսկ մեկը չի կարողացել ազատ արձակվել, որովհետև այսօր էլ հետախուզման մեջ է»,- ասել է արդարադատության նախարարը:
Ծուլուկիանին նշել է, որ հետախուզվող անձի հանցանքը կայանում էր յուրացնելու-վատնելու մեջ: Նա խուսափեց անվանել այդ անձի անուն-ազգանունը:
Արդարադատության նախարարի կարծիքով, համաներման իրավունքն անսահմանափակ չի կարող լինել, հակառակ դեպքում, այնպիսի արդյունք կունենանք, ինչպիսին ունեցանք Մարիամոբա տոնին, երբ համաներում շնորհվեց սպանության հոդվածով դատապարտյալ երեք անձի: