Նախագահի ընտրության օրը հայտնի կդառնա վաղը
Նախագահի ընտրության օրը հայտնի կդառնա վաղը

Նախագահի ընտրության օրը հայտնի կդառնա վաղը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանը վաղը կնշի նախագահի ընտրության օրը։ Կան որոշակի հանգամանքներ, որոնք կարևոր է հաշվի առնել: Պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով: Ուստի, որպեսզի նախագահը հինգ տարով ընտրվի, կարեւոր է, որ թե՛ ընտրությունները, թե՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի։ Ուստի մենք վաղը կնշենք ամսաթիվը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։