Նախագահը խորհրդարանին է ներկայացրել Ազգային բանկի խորհրդի անդամության չորս թեկնածուների
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին խորհրդարանին թեկնածուներ է ներկայացրել՝ Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամների չորս թափուր պաշտոններում ընտրվելու համար։ Այս մասին այսօր խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես նշել է Պապուաշվիլին, հարցը կքննարկի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը։
«Հաջորդ հարցը Ազգային բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրված անձինք են, որոնք ներկայացրել է նախագահը։ Ինչպես գիտեք, թափուր տեղ կա չորս, և նախագահը ներկայացրել է թափուր պաշտոնների թեկնածուներին՝ Վախթանգ Բուրկիաշվիլիին, Օթար Շամուգիային, Նինո Ջելաձեյին, Լևան Ձնելաձեյին։ Հարցը կուղարկվի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի քննարկմանը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։