Նախագահը Կոբա Դավիթաշվիլիին հետմահու պարգևատրել է Պատվո մեդալով
Նախագահը Կոբա Դավիթաշվիլիին հետմահու պարգևատրել է Պատվո մեդալով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կոբա Դավիթաշվիլիին հետմահու պարգևատրել է Պատվո մեդալով։

Այս մասին նշված է նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Վրաստանի նախագահը վրաց ժողովրդի անունից ևս մեկ անգամ իր երախտագիտությունն ու հարգանքն է հայտնում 2007 թվականի նոյեմբերի 7-ի զոհ դարձած քաղաքական գործչի՝ Կոբա Դավիթաշվիլիի նկատմամբ, ով իր առողջությունն ու կյանքը զոհաբերեց հանուն երկրի ապագայի և արդարության»,- նշված է նախագահի ֆեյսբուքյան էջում։