Նախագահը արտասահմանում Վրաստանի դեսպանություններին կոչ է արել սերտ համագործակցել արտասահմանում բնակվող վրացիների հետ
Նախագահը արտասահմանում Վրաստանի դեսպանություններին կոչ է արել սերտ համագործակցել արտասահմանում բնակվող վրացիների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպել է վրացական սփյուռքին, ուսանողներին և Ադրբեջանում աշխատող վրաց գործարարներին:

Վրաստանի դեսպանության անցկացված հանդիպմանը, որը բացել է Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, Վրաստանի նախագահը խոսել է Բաքվում անցկացված հանդիպումներին քննարկված հարցերի և ունեցած համաձայնության մասին: Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Ադրբեջան այցը նոր լիցք կտա մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններին:

Նախագահը վրացական սփյուռքի հետ կիսվել է իր կարծիքի հետ՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին և հայտարարել, որ մեծ էներգետիկական նախագծերի ավարտին, ապագա հեռանկարների նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը չի թուլացել և կա այլ ոլորտներում համագործակցելու քաղաքական կամք:

Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է նաև արտասահմանում դեսպանությունների գործունեության նշանակության մասին և նշել, որ անհրաժեշտ է դեսպանությունները սփյուռքի հետ ունենան սերտ համագործակցություն, որպեսզի նրանք պետությունից զգան աջակցություն: