Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 28-ին
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 28-ին

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 28-ին: Այս մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված նիստին: Հանդիպմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ամփոփել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան ստորագրել է ամփոփիչ արձանագրությունը և հրատարակել նախագահական ընտրությունները նոյեմբերի 28-ին անցկացնելու վերաբերյալ:

Օրենսդրությամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակվում  է ամփոփիչ արձանագրությունը հրապարակելուց երկու շաբաթ անց: Նոյեմբերի 28-ը չորեքշաբթի է, հայտարարվելու է հանգստյան օր: Ընտրությունների երկրորդ փուլի օրը սահմանելիս օրենքը որևէ կանոնակարգ չի ենթադրում և հնարավոր է անցկացվի շաբաթվա ցանկացած օր: