Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու բոլոր չափանիշների պաշտպանմամբ, որտեղ մեկ անգամ ևս կհաստատվի, որ Վրաստանում կայացած ժողովրդավարություն է. Մամուկա Բախտաձե
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու բոլոր չափանիշների պաշտպանմամբ, որտեղ մեկ անգամ ևս կհաստատվի, որ Վրաստանում կայացած ժողովրդավարություն է. Մամուկա Բախտաձե

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու բոլոր չափանիշների պաշտպանմամբ, որտեղ մեկ անգամ ևս կհաստատվի, որ Վրաստանում կայացած ժողովրդավարություն է-.այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Բաթումիում, Իլիա Ճավճավաձեի անվան մասնագիտական պետական դրամատիկական թատրոնի բացումից հետո:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, ցավոք նախընտրական քարոզարշավը չի ընթացել եվրոպական ոճով:

Վարչապետը ընտրողներին կոչ է արել նոյեմբերի 28-ին ցուցաբերել ակտիվություն:

«2012 թվականից, ինչ «վրացական երազանքը» եկել է իշխանության ղեկին, բոլոր ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշների պաշտպանմամբ: Սա արտացոլվել է բոլոր միջազգային կազմակերպությունների համապատասխան գնահատականների մեջ: Հենց դա է մեր հիմնական ձեռքբերումը այն ճանապարհին, որը անվանում ենք Վրաստանի եվրոպական ինտեգրում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նույնպես անց է կացվելու բոլոր չափանիշների պաշտպանմամբ, որտեղ մեկ անգամ ևս կհաստատվի, որ Վրաստանում կայացած ժողովրդավարություն է:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ցավոք մենք չտեսանք եվրոպական ոճի քարոզարշավ: Բնակչությունը լավ է տեսել, որ շրջաններում մեր օպոնենտները օգտագործել են կեղտոտ մեթոդներ: Տարածել են ապալրատվականություն և այլն:

Նոյեմբերի 28-ին վրաց ժողովուրդը կանի ընտրություն և ժողովուրդը կլինի միակը, ով կընդունի որոշում, թե ով է լինելու Վրաստանի նախագահը: Ցանկանում եմ կոչ անել բնակչությանը նոյեմբերի 28-ին ցուցաբերել իր ակտիվությունը»,-ասել է Մամուկա Բախտաձեն: