Նոր նախաձեռնությամբ, կառավարությունը՝ Կվիրիկաշվիլու գլխավորությամբ հաստատում է իր արիությունը և հեռատես լինելը. Գերմանիայի դեսպան
Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հայկե Փաիչին ողջունում է Վրաստանի կառավարության նոր՝ «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությունը: Դեսպան Հայկե Փաիչիի հայտարարությունը տարածել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը:
«Ողջունում եմ, որ Վրաստանի կառավարությունը այսօրվա նիստին հավանություն է տվել «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» միջոցառումների փաթեթին, որը կներկայացնի խորհրդարանին՝ հետագա քննարկման նպատակով: Դրանով, Վրաստանի կառավարությունը վարչապետ Կվիրիկաշվիլու գլխավորությամբ հաստատում է իր արիությունը և հեռատես լինելը»,- հայտարարում է դեսպանը և հավելում, որ դեսպանությունն ուշադրությամբ է հետևում նշված միջոցառումների փաթեթի Վրաստանի խորհրդարանում քննարկման գործընթացին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի կառավարության այսօվա նիստին ներկայացրել է «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նոր խաղաղարար նախաձեռնությունը: