ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները այն բանի դրսևորումն են, որ մենք մի թիմ ենք. Ջեյմս Ափաթուրայ
ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները այն բանի դրսևորումն են, որ մենք մի թիմ ենք,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտնել է Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներն անցկացվելու են 2019 թվականի գարնանը: Ջեյմս Ափաթուրայը հայտարարում է, որ ճիշտ է, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն ամենաակտիվ և սերտ գործընկերներից է:
«Սա կարևոր է առնվազն երկու պատճառով: Կարևոր է այն քաղաքական ազդանշանի պատճառով, որը ՆԱՏՕ-ն ուղարկում է համատեղ վարժանքներ անցկացնելով և կասեի, որ սա ազդակ է, որը ցանկանում ենք ուղարկել:
Մենք որևէ մեկի դեմ չենք գործում: Վարժանքները պատրաստվելու են մեծ ուշադրությամբ, որպեսզի բոլորի համար պարզ լինի նրա պատճառը: Սա համերաշխության քաղաքական ազդանշան է և դրսևորում, որ մենք տարբեր երկրներից կայացած մի թիմ ենք»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը: