ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքեր. Վաշինգտոնը սպասում է Հունգարիան ռուսական նավթից և գազից հրաժարվելուն
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքեր. Վաշինգտոնը սպասում է Հունգարիան ռուսական նավթից և գազից հրաժարվելուն

Վաշինգտոնը սպասում է Հունգարիան ռուսական նավթից և գազից հրաժարվելուն, – Fox News-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սպասում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան, կմշակեն մի ծրագիր, որը կվերացնի նրանց կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։

«Ի տարբերություն շատ հարևաններից , Հունգարիան չի մշակել որևէ ծրագիր կամ չի ձեռնարկել նախաձեռնողական միջոցներ։ Հետևաբար, մենք կշարունակենք աշխատել նրանց, ինչպես նաև նրանց հարևանների, ինչպիսիք են Խորվաթիան և այլ երկրներ, հետ՝ օգնելու նրանց ազատվել ռուսական էներգիայից», – ասել է Մեթյու Ուիթաքերը։

Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը աշխատում է շրջանցել պատժամիջոցները։