ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. Դեռևս որոշված ​​չէ, թե երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, ես կարծում եմ, որ մենք ավելի մոտ ենք Ուկրաինայում խաղաղությանը, քան երբևէ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. Դեռևս որոշված ​​չէ, թե երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, ես կարծում եմ, որ մենք ավելի մոտ ենք Ուկրաինայում խաղաղությանը, քան երբևէ

Դեռևս հստակեցված չէ, թե երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, սակայն Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիտակերը:

Նրա իսկ հայտարարության համաձայն՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին կստորագրեն խաղաղության համաձայնագրի փաստաթուղթը, երբ գա ճիշտ և պատշաճ ժամանակը:

«Ես դա անընդհատ կրկնում եմ, քանի որ ոչ միայն հավատում եմ դրան, այլև շատ ուշադիր հետևում եմ, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների ժամանակ: Հավատում եմ, որ մենք Ուկրաինայում խաղաղությանն ավելի մոտ ենք, քան երբևէ», – հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը:

Բացի այդ, ինչպես նշել է Մեթյու Ուիտակերը, Ուկրաինան պետք է ստանա այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանության համար:

«Մենք պետք է շարունակենք աղոթել խաղաղության համար, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովենք, որ Ուկրաինան PURL-ի և այլ նախաձեռնությունների միջոցով շարունակի ստանալ այն ամենը, ինչն իրեն անհրաժեշտ է պաշտպանության համար», – նշում է Ուիտակերը: