ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան․ «Եվրոպան մեր առաջնահերթությունների ցանկում չորրորդ տեղում է»

21:39, 23.09.2026
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերի խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության և պաշտպանության ռազմավարության համաձայն, Եվրոպան ամերիկյան ազգային առաջնահերթությունների շարքում զբաղեցնում է միայն չորրորդ տեղը։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի ապագային նվիրված միջոցառման ժամանակ։
Ուիթաքերի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջատար դեր ունի ՆԱՏՕ-ում և ըստ այդմ էլ միջոցներ է հատկացնում։ Այնուամենայնիվ, նա դաշնակիցներին կոչ է անում ուշադրություն դարձնել ԱՄՆ ազգային ռազմավարությանը։
«Այս հիմնարար փաստաթղթերը սահմանում են մեր փիլիսոփայությունը։ Այս պահին այդ փիլիսոփայությունն այն է, որ մեր հայրենիքը առաջին տեղում է․ երկրորդում՝ մեր՝ Արևմտյան կիսագունդը, երրորդում՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, իսկ չորրորդում՝ Եվրոպան։ Սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն հրաժարվում է Եվրոպայից։ Մենք պարզապես խնդրում ենք եվրոպացիներին քայլ անել առաջ, հասնել մեզ և հանդիպել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որ բոլորս լինենք», – հայտարարել է Ուիթաքերը։
ԱՄՆ ներկայացուցիչը նաև նշում է, որ ապագա գլոբալ հակամարտության դեպքում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի գործողությունները կարող են համընկնել Եվրոպայում Ռուսաստանի գործողությունների հետ, հատկապես այն գործողությունների, որոնք նպատակաուղղված են Եվրոպական աշխարհամասում ԱՄՆ զորախմբի շրջափակմանը։

Նմանատիպ