ՆԱՏՕ-ն պետք է ունենա ավելի պրակտիկ գործողություններով ամրապնդված ռազմավարություն Վրաստանի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե
2018 թվականի հուլիսին, Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը պետք է դառնա ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ճանապարհին ևս մեկ քայլ,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է `ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքերով, Բուխարեստի գագաթնաժողովից, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են, որ Վրաստանը անպայման դառնալու է դաշինքի անդամ, անցել է 10 տարի: Անցած 10 տարիների ընթացքում, Վրաստանի ձգտումների քաղաքական աջակցությանը զուգահեռ, փուլ առ փուլ մեծացել է ՆԱՏՕ-Վրաստան պրակտիվ ռազմական համագործակցությունը:
«Այսօր Վրաստանը ավելի պաշտպանված, պատրաստված երկիր է, քան նախկինում էր: Այդ բանի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին, որոնք իրենց լուման են ներդրել Վրաստանի պաշտպանունակության զարգացման գործում:
Չնայած դրան, պետք է նշել, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին տեսանելի և առկա զարգացման յուրաքանչյուր խափանում հնարավոր է վնաս հասցնի Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքերով, նման վտանգ կար և ապագայում ևս լինելու է:
Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ն պետք է ունենա ավելի պրակտիկ գործողություններով ամրապնդված ռազմավարություն Վրաստանի նկատմամբ: Իսկ դրա համար, պետք է գիտակցել, որ սառը պատերազմից հետո, եվրոպական անվտանգության համար՝ Վրաստանի կարևորությունը առանձնահատուկ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan