ՆԱՏՕ-ն ավտոմեքենաներ է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
ՆԱՏՕ-ն ավտոմեքենաներ է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ՆԱՏՕ-ն վրացական պաշտպանության ուժերին մեքենաներ է հանձնել։

Գերատեսչության տվյալներով՝ ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) ռազմական ոստիկանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանին է փոխանցվել հատուկ տեխնիկայով հագեցած «Toyota Land Cruiser Prado 150»-ի վեց միավոր։

«Տրանսպորտային միջոցների հանձնման արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը, պաշտպանության ուժերի և ՆԱՏՕ-ի հիմնական խմբի ներկայացուցիչներ։ Տրանսպորտային միջոցները, որոնք կահավորված են տարբեր տեսակի քննչական և քրեական հետախուզության համար անհրաժեշտ հատուկ լրակազմերով, ՊՆ ռազմական ոստիկանությունը կօգտագործի ծառայողական նպատակներով։ Մասնագիտացված մեքենաներն էլ ավելի կբարելավեն ռազմական ոստիկանության արագ և արդյունավետ արձագանքման հնարավորությունները։ Մեքենաները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամի կողմից և ընդհանուր արժեքը կազմում է 542,520.00 եվրո»,- ասվում է տեղեկատվության մեջ։