ՆԱՏՕ-ի խոսնակ. Ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը՝ Ռուսաստանի անզգույշ վարքագծի ևս մեկ օրինակ
ՆԱՏՕ-ի խոսնակ. Ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը՝ Ռուսաստանի անզգույշ վարքագծի ևս մեկ օրինակ

ՆԱՏՕ-ն քննադատում է Ռուսաստանին Էստոնիայի օդային տարածքի խախտման համար և տեղի ունեցածը գնահատում որպես «անխելք գործողություն»։

Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարտին։

«Այսօր ռուսական կործանիչները խախտեցին Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն անհապաղ արձագանքեց և արգելափակեց ռուսական ինքնաթիռների ճանապարհը։ Սա ևս մեկ օրինակ է Ռուսաստանի անխելք վարքագծի և ՆԱՏՕ-ի կարողությունների՝ նրան պատասխանելու համար», – գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը։