ՆԱՏՕ-ի խոսնակ. Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին իր ներդրման համար, համաձայնագիրը կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և շնորհակալություն հայտնում ԱՄՆ նախագահի ներդրման համար, – գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ արված կարևոր քայլ է։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին նրա ներդրման համար։ Նշված համաձայնությունը նորմալացման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ արված կարևոր քայլ է։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ», – գրել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը։