ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ռումինական պատվիրակության ղեկավար. Վրաստանը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ռումինական պատվիրակության ղեկավար. Վրաստանը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Իմ և իմ գործընկերների դիրքորոշումն անփոփոխ է, մենք աջակցում ենք Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Աթիլա Լասլոն՝ Մադրիդում վրացի օրենսդիրների հետ հանդիպումից հետո։

«Մեր վրացի գործընկերների հետ հանդիպմանը մենք խոսեցինք Սեւ ծովի անվտանգության մասին, թե որքան մեծ ու ռազմավարական է Սեւծովյան տարածաշրջանն աշխարհի համար։ Միաժամանակ խոսեցինք Ռումինիայի օրինակի և մեր փորձի մասին։ Ռումինիան երկար ճանապարհ է անցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու համար: Սա հեշտ ճանապարհ չէ։ Բայց այսօրվա հակամարտությունը մեզ ցույց տվեց, որ դա անհրաժեշտ է։ Ուստի մեր մեծ ցանկությունն է, որ Վրաստանը հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Աթիլա Լասլոն։