ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ. Դաշինքի երկրները պատրաստ են պոտենցիալ ուղիղ բախման Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ. Դաշինքի երկրները պատրաստ են պոտենցիալ ուղիղ բախման Ռուսաստանի հետ

«Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պատրաստ են պոտենցիալ ուղիղ բախման Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ՆԱՏՕ-ն անվտանգության իրավիճակի փոփոխությունը հասկացել է դեռ 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումից հետո, որից հետո փոխել է իր պաշտպանական ռազմավարությունը, օպերատիվ պլանավորումը և այդ բոլոր խնդիրները կատարելու համար անհրաժեշտ ուժերը։

«Պատրա՞ստ ենք. Պատասխանն է՝ այո : Մեր գլխավոր նպատակը պատրաստ լինելն է։ Եթե ​​դա լինի այսօր, ուրեմն ստիպված ենք լինելու պայքարել ունեցածով։ Դա միշտ ներկային նախապատրաստվելու և ապագայի հնարավորությունները բարելավելու համադրություն է»,- ասել է Ռոբ Բաուերը։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ պատերազմն ունի նաև այլ հարթություններ՝ կիբերտարածություն կամ հարձակումներ տիեզերքում, Ռուսաստանը նաև ուղիներ ունի ազդելու Արկտիկայի, Արևմտյան Ատլանտյան օվկիանոսի, Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Սև ծովի վրա։

«Միայն արևելյան թեւի վրա կենտրոնանալը հիմարություն կլինի, քանի որ ռուսները միայն այնտեղ չեն։ Նրանք ամենուր են։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն մշտապես վերահսկում է նրանց գործողությունները եւ անհրաժեշտության դեպքում արձագանքում»,- ասել է Ռոբ Բաուերը։