Նիդերլանդների դեսպան. ՆԱՏՕ-ի նավերի այցը Վրաստան ցույց է տալիս, որ Վրաստանը դաշինքի գործընկերն է
Վրաստանում Նիդերլանդների դեսպան Ջոս Դոուման ողջունում է ՆԱՏՕ-ի նավերի այցը: Այս մասին դիվանագետը գրում է «Թվիթերում»: Ջոս Դումայի խոսքով, Հուսիսատլանտյան դաշինքի նավերի այցը Վրաստան ցույց է տալիս, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է:
Փոթի է մուտք գործել ՆԱՏՕ-ի նավերի խումբը: ՆԱՏՕ-ի մշտական գործող երկրորդ ծովային միավորման նավերը և Վրաստանի ցամաքային պաշտպանության երկու նավեր՝ «Դիոսկուրիան» և «Օչամչիրեն» կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Դրան կմասնակցեն Նիդերլանդների, Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի նավերը:
Վարժանքների նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի ծովային ուժերի փոխգործունեության և փոխհամատեղելիության մակարդակի բարձրացումն է: