ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Ամանորի կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Ամանորի կապակցությամբ։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական շնորհավորանքում Վրաստանի կառավարության ղեկավարին մաղթում է ուրախ և հաջողակ Ամանոր։
Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և երջանիկ ու բարեկեցիկ Ամանոր»,- ասված է Մարկ Ռյուտեի շնորհավորական նամակում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։