ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները չեն խախտել միջազգային իրավունքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածները չեն խախտում միջազգային իրավունքը։ Ռյուտեն այս մասին ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորտեի հայտարարությունը, որն ասել էր, որ ԱՄՆ-ի հարվածները չեն համապատասխանում միջազգային իրավունքին։
Ռյուտեն ասել է, որ իր ամենամեծ մտավախությունն այն է, որ Իրանը կունենա միջուկային զենք։
«Հետևաբար, ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ Իրանը չպետք է ունենա այդ զենքը։ Ես համաձայն չեմ, որ այդ հարվածները հակասում էին միջազգային իրավունքին», – ասել է Ռյուտեն։
Ավելի վաղ Նորվեգիայի վարչապետը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է։