ՆԱՏՕ-ի 2022 թվականի ռազմավարական հայեցակարգը. Մենք հաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունած որոշումը և բոլոր հետագա որոշումները Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ
ՆԱՏՕ-ի 2022 թվականի ռազմավարական հայեցակարգը. Մենք հաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունած որոշումը և բոլոր հետագա որոշումները Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ

Մենք կշարունակենք մեր գործընկերությունը Բոսնիա-Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ ամրապնդելու մեր ընդհանուր շահը եվրատլանտյան խաղաղության, կայունության և անվտանգության նկատմամբ, – ասված է ՆԱՏՕ-ի 2022 թվականի ռազմավարական հայեցակարգում:

Ինչպես նշված է հայեցակարգում, Դաշինքը կխորացնի քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը նրանց հետ, ովքեր նպատակ ունեն միանալ Դաշինքին:

«Այն երկրների անվտանգությունը, որոնք հավակնում են դառնալ դաշինքի անդամ, միահյուսված է մեր անվտանգության հետ։ Մենք վճռականորեն աջակցում ենք նրանց անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կուժեղացնենք քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը նրանց հետ, ովքեր նպատակ ունեն միանալ Դաշինքին: Մենք կշարունակենք մեր գործընկերությունը Բոսնիա-Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ ամրապնդելու մեր ընդհանուր շահը եվրոատլանտյան խաղաղության, կայունության և անվտանգության նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունած որոշումը և բոլոր հետագա որոշումները՝ կապված Վրաստանի և Ուկրաինայի հետ», – ասված է ՆԱՏՕ-ի 2022 թվականի ռազմավարական հայեցակարգում։