National Geographic-ը Թբիլիսին անվանել է այն քաղաքների միջև, որոնք պետք է տեսնել 2018 թվականին
Թբիլիսին ընդգրկվել է 2018 թ. ճամփորդությունների համար լավագույն վայրերի եռյակում National Geographic-ի վարկածով: Այս տարի նշված ցուցակում ընդգրկված է 21 ուղղություն:
«Վայրեր, ուր անհրաժեշտ է այցելել 2018 թ.» ցանկում Վրաստանի մայրաքաղաքը 3-րդ տեղում է:
2018 թ. լավագույն ուղղությունների ցանկի առաջին տեղում Եթովպիայի արևելյան Հարեր քաղաքն է:
Երկրորդ տեղում Արգենտինայի հյուսիսարևմտյան Ժուժույ նահանգն է:
Թոփ-տասնյակում ընդգրկվել են նաև՝ Սիդնեյը (Ավստրալիա), Օախական (Մեքսիկա), Վիեննան (Ավստրիա), Հավայան արշիպելագի Օահու կղզին, Մալմյոն (Շվեդիա), Հորդանանը և Դուբլինը (Իռլանդիա):