Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մասնակցեց Կախեթիի գաստրոնոմիկ շրջագայությանը:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, շրջագայության նպատակն է խթանել գաստրոտուրիզմի զարգացումը և հանրահռչակել Կախեթիի շրջանի գաստրոնոմիական հնարավորությունները:
Զբոսաշրջության ազգային վարչության կողմից կազմակերպված գաստրոտուրին մասնակցում էին Վրաստանի գաստրոնոմիայի ասոցիացիան, Գաստրոնոմիկ տուրիզմի բիզնես ասոցիացիան և վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչները: Շրջայցի ընթացքում անցկացվել են խոհարարական վարպետության դասեր՝ հայտնի շեֆ-խոհարարների մասնակցությամբ:
Ըստ Նաթիա Թուռնավայի, այժմ շատ կարևոր է հնարավորինս արագ վերականգնել զբոսաշրջությունը:
«Համաճարակը ոչ միայն խնդիր էր ու մարտահրավեր, այլ նաև մեզ նոր հնարավորություններ էր տալիս: Այդ թվում կարևոր է, որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջիկները կարոտել են եզակի տուրիստական շուկաները և նոր բան են փնտրում: Մենք՝ Վրաստանը, շատ հարուստ ենք տարբեր շրջաններով, որտեղ կան բացառիկ սովորույթներ, յուրահատուկ գաստրոնոմիա, ուտեստներ, որոնք կարելի է համտեսել միայն այս կամ այն շրջանում: Հետևաբար, նման շրջագայության միջոցով մենք փորձում ենք հանրահռչակել վրացական խոհանոցը և ցանկանում ենք ցույց տալ ոչ միայն արդեն հայտնի զբոսաշրջային վայրերն ու մեծ քաղաքները, այլ նաև տարածաշրջանային փոքր հյուրանոցները, փոքր ագրոտուրիստական օբյեկտները», – ասաց Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, ագրոտուրիզմը կդառնա մեր հետագա զարգացման, զբոսաշրջության ռազմավարության անկյունաքարերից մեկը:
«Շատ կարևոր է ներկայացնել մեր գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական արտադրանքը և հարակից զբոսաշրջության հնարավորությունները: Սա է ծառայում մեր ընթացիկ միջոցառմանը», – ասաց Նաթիա Թուրնավան: