Նաթիա Թուրնավան հանդիպել է Խորվաթիայի Կենտրոնական բանկի նախագահին
Նաթիա Թուրնավան հանդիպել է Խորվաթիայի Կենտրոնական բանկի նախագահին

Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպում է ունեցել Խորվաթիայի Կենտրոնական բանկի նախագահ Բորիս Վուչիչի հետ։

Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի մակրոտնտեսական միտումները և ֆինանսական կայունության խնդիրները։ Ինչպես նաև Ազգային բանկի դրամավարկային և վերահսկողական քաղաքականության ներկայիս պրակտիկան, որը լիովին համապատասխանում է ԵՄ չափանիշներին։

Կենտրոնական բանկի ղեկավարները քննարկել են Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման առումով ձեռք բերված առաջընթացը և այդ նպատակով նախատեսված ապագա նախագծերը։

Ինչպես նշվել է հանդիպմանը, Վրաստանի Ազգային բանկը մշտապես ձգտում է բարելավել գործընթացները և դիվերսիֆիկացնել գործառնությունները, ինչի համար ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների կենտրոնական բանկերի հետ։

Նաթիա Թուրնավան ուշադրություն է հրավիրել Վրաստանի՝ Միասնական եվրո վճարումների համակարգին (SEPA) միանալու կարևորության վրա և նշել, որ դրամական փոխանցումների ավելացած հոսքերը վկայում են Վրաստանի և Եվրամիության միջև արդյունավետ վճարային համակարգերի անհրաժեշտության մասին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համատեղ այլ նախաձեռնություններ։

Նաթիա Թուրնավայի և Բորիս Վուչիչի հանդիպումը կայացել է Ավստրիայի Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում, որն այս տարի նվիրված էր եվրոպական տնտեսական ինտեգրման թեմային։