Նաթիա Թուրնավա. Մենք ուժեղացնում ենք նախարարության թիմը, որն աշխատում է զբոսաշրջության քաղաքականության վրա
Մարիամ Քվրիվիշվիլին իր փորձով, արհեստավարժությամբ, ստեղծագործականությամբ և աշխատասիրությամբ կդառնա զբոսաշրջության ուղղությամբ մեր կարևոր հենարանը, – այսպես է գնահատել կառավարության վարչությունում ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ Մարիամ Քվրիվիշվիլիի նախարարի տեղակալ նշանակվելը:
«Մենք ուժեղացնում ենք նախարարության մեր թիմը, որն աշխատում է զբոսաշրջության քաղաքականության վրա: Ուստի որոշում կայացվեց Մարիամ Քվրիվիշվիլիին նշանակել իմ տեղակալ», – ասաց էկոնոմիկայի նախարարը:
Ըստ Նաթիա Թուրնավայի, Մարիամ Քվրիվիշվիլին մշակելու է զբոսաշրջության նոր քաղաքականություն, որը համաճարակի պատճառով անհրաժեշտ է թարմացնել: Նաև գործունեություն է ծավալելու երկրում նոր նախագծերի և զբոսաշրջության վերականգնման ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ուժեղացնել տուրիզմի հարցերի շուրջ աշխատող թիմը և հետագայում ձեզ դեռ շատ նորությունների մասին կտեղեկացնենք», – ասաց նախարարը: