Նաքերալայի լեռնանցքում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Առատ ձյան պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ազգային ճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում։ Այս մասին հայտարարում են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ինչպես նշվում է ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։