Նաֆթալի Բենեթն ասում է, որ ռուսներն այլևս չեն ցանկանում փոխարինել Զելենսկիին և ամբողջությամբ ապառազմականացնել Ուկրաինան, մինչդեռ Ուկրաինան հետ է կանգնում ՆԱՏՕ-ի անդամակցությունից. Երուսաղեմ փոստ

21:32, 21.03.2022

Իսրայելի վարչապետն ասում է, որ չնայած Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում որոշակի առաջընթացին, հիմնարար հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունները դեռ շատ մեծ են։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Նաֆթալի Բենեթն ասել է Երուսաղեմում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կողմերի միջև որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ շատ մեծ են։ Աշխարհի մյուս ընկերների հետ միասին մենք կշարունակենք ձգտել հաղթահարել կարծիքների այս տարբերությունները՝ պատերազմը վերջ տալու համար: Լավագույն բանը, որ կարող է պատահել, այս պատերազմի ավարտն է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու, և դեռ կան որոշ վիճելի հարցեր, որոնցից մի քանիսը հիմնարար են», – ասել է Նաֆթալի Բենեթը:

Նաֆթալի Բենեթը խոսել է նաև Ուկրաինային Իսրայելի աջակցության մասին՝ նշելով, որ Իսրայելի ժողովուրդը կարող է հպարտանալ այն ներդրման և օգնության համար, որը Իսրայելը ցուցաբերել է Ուկրաինայի քաղաքացիներին։

«Հպարտացեք Իսրայել պետության կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններով՝ դեղերի մատակարարմամբ, դաշտային հիվանդանոցի կառուցմամբ, ինչպես նաև այլ ուղղություններով ձեռնարկվող քայլերով։ Շատ երկրներ նման մասշտաբով չեն գործում»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Նաֆթալի Բենեթն ասել է, որ ռուսներն այլևս չեն ցանկանում փոխարինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և ամբողջությամբ ապառազմականացնել Ուկրաինան, մինչդեռ Ուկրաինան դուրս է եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերից։

Նմանատիպ