Նաձալադևի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի աշակերտ կանխարգելման նպատակով տեղափոխվել են կլինիկաներ

12:50, 26.03.2024

Թբիլիսիի Նաձալադևի թաղամասում գտնվող 32-րդ հանրակրթական դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի աշակերտ կանխարգելման նպատակով տեղափոխվել են կլինիկաներ, թեև նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնում։

Նրանց խոսքով՝ մոտ 15 աշակերտ տեղափոխվել է կլինիկա։

Ըստ տեղեկությունների՝ երեխաները դպրոցում պղպեղ են ցողել։

ԿԳՆ-ից հայտնում են, որ դեպքի հետ կապված՝ կանխարգելման նպատակով դպրոց է կանչվել շտապ օգնություն և պարեկային ոստիկանություն։

Նմանատիպ