N308 երթուղու ուղևորները կերթևեկեն 18 մետրանոց ավտոբուսներով

11:14, 02.03.2024

N308 երթուղին համալրվել է MAN մակնիշի 18 մետրանոց ավտոբուսներով։ Նշված երթուղում մինչ այժմ ընթացող 12 մետրանոց ավտոբուսները կփոխարինվեն ինը միավոր 18 մետրանոց ավտոբուսներով։

Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ սեղմված բնական գազով (CNG) ավտոբուսները նախատեսված են 162 ուղևորի համար, որից 43-ը՝ նստատեղ։ Ավտոբուսները լիովին հարմարեցված են սահմանափակ կարրողություններ ունեցող անձանց համար: Տեղադրված է ժամանակակից ստանդարտ, ինտեգրված ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգ, որը նախատեսված է Թբիլիսիի բնակլիմայական պայմանների համար; Ավտոբուսները հագեցված են ձայնային տեղեկատվության, ինչպես նաև ներքին և արտաքին տեսադիտարկման համակարգերով, բջջային հեռախոսների լիցքավորման կետերով և ժամանակակից մոնիտորինգի, կառավարման և անվտանգության համակարգերով։

Ավտոբուսներն ունեն տեղեկատվական համակարգ, որը ներառում է ուղևորների ուղեվարձի և տեղեկատվական համակարգերի կառավարման համակարգիչ, տեղեկատվական վահանակներ, աուդիո տեղեկատվության և վիդեո մոնիտորինգի համակարգ, նաև WIFI սարք։

Նշենք, որ քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխման շրջանակներում ձեռք է բերել 160 18 մետրանոց ավտոբուս։ Այս տարվա հունվարի վերջին N302 երթուղու ուղևորներին սպասարկում է ինը միավոր ավտոբուս, իսկ առաջիկա օրերին նախատեսվում է 18 մետրանոց ավտոբուսներ բաշխել նաև N301և N314 երթուղիներին։

Նմանատիպ