Խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկրի Քանթարիան ժողովրդական պաշտպանի պաշտոնին Նինո Լոմջարիայի թեկնածությանը չի աջակցի և չի պատրաստվում նրա վրա պատասխանատվություն վերցնել:
Լրագրողների հետ զրույցում Քանթարիան սեփական որոշման պատճառ է անվանել Նինո Լոմջարիայի նախորդ տարիներին կառավարության հասցեին արված հայտարարությունները:
Պատգամավորը նշել է, որ Լոմջարիային չի աջակցում թեկուզ նախկին վարչապետներ Բիձինա Իվանիշվիլու և Իրակլի Ղարիբաշվիլու նկատմամբ արված հայտարարությունների պատճառով:
«Իմ պատկերացմամբ, ժողովրդական պաշտպանը պետք է առաջնորդվի ոչ թե հրահանգներով, այլ ներքին հավատքով»,- հավելել է Քանթարիան:
Խորհրդարանը Նինո Լոմջարիայի և Գիորգի Փոփխաձեի թեկնածությունների համար քվեարկելու է այսօր: