Նյու Յորքի ահաբեկչությունում մեղադրյալը չի ճանաչում իր մեղքը
Նյու Յորքի ահաբեկչությունում մեղադրյալը չի ճանաչում իր մեղքը

29-ամյա Սայֆալու Սաիփովը, ով կասկածվում է Մանհեթենում անցորդների ամբոխի մեջ ներխուժելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել Նյու Յորքի դատարանի լսումների ժամանակ ահաբեկչության և սպանությունների մեղադրանքով: Այս մասին գրում է «Reuters»-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին նա, վարձակալած բեռնատարի ղեկին լինելով, սլացել է մարդկանց վրա: Դեպքի հետևանքով 8 մարդ է մահացել:

Նրա դեմ մեղադրանք են առաջադրել, այդ թվում, սպանությունների, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու և տրանսպորտային միջոցներ վնասելու համար: Նրան ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպասվում: