«Մզիուրի» քաղաքում բացվել է հունիսի 13-ի խորհրդանիշ «Բեգի» գետաձիու արձանը
«Մզիուրի» քաղաքում բացվել է հունիսի 13-ի խորհրդանիշ «Բեգի» գետաձիու արձանը

Մանկական «Մզիուրի» քաղաքում բացվել է «Բեգի» գետաձիու արձանը։ Միջոցառմանը մասնակցել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Այսօր մասամբ հաճելի է, քանի որ բացվեց գետաձիու արձանը, որը դժվարին օրը զբոսնում էր քաղաքում՝ ծնկաչոք, դժբախտացած քաղաքում։ Որոշեցինք այս արձանը տեղադրել «Մզիուրի» այգում։ Կցանկանայի, որ այս արձանի շուրջ միշտ լիներ շատ ուրախություն, երջանկություն և հաջողություն»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ քանդակագործ Էրեկլե Ծուլաձեի քանդակը հաղթող է ճանաչվել քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում, որը նվիրված էր 2015 թվականի հունիսի 13-ի իրադարձություններին։

«Քանդակը պատրաստված է ամենաբարձր որակի չժանգոտվող պողպատից՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նշենք, որ այս տեսակի աշխատանքն առաջին անգամ է տեղադրվել Վրաստանում՝ դրսում կամ ինտերիերում, քանդակի էսքիզների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականին: Դրան կարող էին մասնակցել ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա հեղինակներ կամ հեղինակների խումբ։

Մրցույթի հաղթողն ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ստեղծված 12 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել արվեստի ոլորտի ներկայացուցիչներ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։