Մյունխենում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի
Մյունխենում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։
Տարածաշրջանային իշխանությունները նշում են, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, հարձակում է եղել: Կասկածյալը 24-ամյա աֆղան ապաստան հայցող է։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։ Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը ոստիկանությանը հայտնի է եղել գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
Ինչպես ասել է Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը, «Այս հարձակումը ցույց է տալիս, որ ինչ-որ բան պետք է փոխվի Գերմանիայում, և դա պետք է արագ տեղի ունենա»:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել արհմիություններից մեկի կազմակերպած ցույցի ժամանակ, եւ մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ։