Մյունստերում մարդկանց մեջ բեռնատարով մխրճված անձը հոգեկան շեղումներ ունեցող Գերմանիայի քաղաքացի է
Մյունստերում մարդկանց մեջ բեռնատարով մխրճված անձը հոգեկան շեղումներ ունեցող Գերմանիայի քաղաքացի է

Մյունստերում հարձակման զոհ է դարձել 3 մարդ, 30-ը՝ վիարվորվել է, որոնցից 6-ի վիճակը ծանր է, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Մյունստերի ոստիկանությունը հայտնել է, որ բացօթյա սրճարանի այցելուների մեջ մխրճված բեռնատարում կասկածելի առարկա է հայտնաբերվել:

«Բեռնատարում կասկածելի առարկա է հայտնաբերվել: Այս մասին մեզ ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: Այս կապակցությամբ դեպքի վայրը շրջափակվել է: Նա չի նշել, թե ինչ առարկայի մասին է խոսքը», — ուղիղ եթերում հաղորդել է հեռուստաալիքը:

Sueddeutsche Zeitung թերթը հաղորդում է, որ այցելուների մեջ մխրճված բեռնատարի վարորդը հոգեկան շեղումներ ունեցող Գերմանիայի քաղաքացի է:

Իսլամիստների աջակցությամբ ահաբեկչության մասին խոսք չի գնում, նշել է պարբերականը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին: Ներկա պահին ենթադրյալ հանցագործի տունը խուզարկվում է:

Նշենք, որ քաղաքի կենտրոնում նախատեսված քրդերի ցույցը չեղարկվել էր այն բանից հետո, երբ անհայտ անձը մխրճվել էր ռեստորանի այցելուների խմբի մեջ:

Ըստ պարբերականի՝ ցույցին պետք է մասնակցեր մոտ 1.5 հազար մարդ:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ցավակցություններ է հայտնել կատարվածի կապակցությամբ: