Մյունխենի անվտանգության 56-րդ կոնֆերանսի շրջանակներում, Վրաստանի պատվիրակությունը ունեցել է ակտիվ մասնակցություն, և Վրաստանի հարցը բարձրացվել է խորհրդաժողովի բարձր մակարդակի մասնակիցների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ի պետքարտուղարը, Թուրքիայի արտգործնախարարը, խորհրդաժողովի կազմակերպիչը, ով բացման խոսքում հիշատակել է Վրսատանը,- այս մասին Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, ամփոփելով վրացական պատվիրակության մասնակցությունը Մյունխենի խորհրդաժողովին:
Ըստ Դավիթ Զալկալիանիի, Մյունհենի համաժողովին ակտիվ զրույց էր տեղի ունենում Վրաստանի հիմնական մարտահրավերի մասին, ինչը կապված է մեր տարածքների բռնազավթման հետ:
«Մյունխենի համաժողովում Վրաստանը բազմիցս հիշատակվել է բարձր ամբիոնից այն համատեքստում, որ մեր խախտված տարածքային ամբողջականությունը սպառնալիք է հանդիսանում եվրոպական անվտանգության համար, Ուկրաինայի հետ միասին: Ես նույնպես շատ ակտիվ քննարկում ունեցա այս թեմայի վերաբերյալ այն հանդիպմանը, որը կենտրոնացած էր Սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք այս հարցը բարձրացրել ենք նաև մեր բոլոր հանդիպումների ժամանակ»,- ասել է նախարարը:
Նա բարձր է գնահատել նաև Վրաստանի վարչապետի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հանդիպումը:
Համաժողովի շրջանակներում, երեք ասոցացված երկրների արտգործնախարարները համատեղ նամակով դիմել են Եվրամիության՝ արևելյան գործընկերությանը ֆինանսական աջակցության ավելացման վերաբերյալ:
Դավիթ Զալկալանը բարձր է գնահատել նաև իր հանդիպումները գերմանացի գործընկերների հետ, այդ թվում ՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի, Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրենի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մյունխենի միջազգային խորհրդաժողովին: Փետրվարի 14-16-ը հանդիպումներ են անցկացրել Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:
Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: