Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2056-ի, վիրավորների թիվը գերազանցել է 3900-ը

18:19, 31.03.2025

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2056-ի, ավելի քան 3900-ը վիրավորվել է։ Ներկայում 270 մարդ համարվում է անհետ կորած։

Տարբեր երկրներից փրկարարական ջոկատներ են ներգրավված աղետի հետևանքով փրկարարական աշխատանքներին։

Երկրի վեց շրջաններում գործում է արտակարգ դրություն։

Աղետը 19 մարդու կյանք է խլել նաեւ հարեւան Թաիլանդում։

Մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Նմանատիպ