Մուխիանիում՝ 8 500 քմ տարածքի վրա, հանգստի գոտու վերականգնողական աշխատանքներ են ընթանում
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունը Մուխիանիի IV բ միկրոշրջանում՝ N33 և N34 շենքերի հարակից տարածքում, պուրակի վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, – այս մասին այսօր Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ տարածքում ժամանակակից բազմաֆունկցիոնալ գոտի կկառուցվի։
«Աշխատանքներն ընթանում են շուրջ 8 500 քմ տարածքի վրա, որտեղ բնակչության համար կկառուցվի ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածք։ Ծրագրի շրջանակներում տարածքում կտեղադրվեն մանկական խաղահրապարակ, մարզահրապարակ, լուսավորության ցանց, կտեղադրվի ոռոգման համակարգ, կկառուցվեն զբոսուղիներ, ամբողջությամբ կթարմացվի պուրակային կահույքը՝ կտեղադրվեն նստարաններ և աղբամաններ, ամբողջությամբ կվերանորոգվի ֆուտբոլի դաշտը և կկառուցվի ամֆիթատրոն, որը բնակչության համար լրացուցիչ հանրային տարածք կստեղծի», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչապատմանը. տարածքում կտնկվեն ծառեր ու բույսեր, և կբարեկարգվեն կանաչ գոտիները։