Մուշևանի գյուղում կորոնավիրուսի թեստավորում են անցնում բոլոր քաղաքացիները
Մուշևանի գյուղում կորոնավիրուսի թեստավորում են անցնում բոլոր քաղաքացիները

Մի քանի ժամ է, Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում ընթանում է ընդլայնված թեստավորում: Տեղում աշխատում է համաճարակաբանների 9 խումբ, 7-ը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: Գյուղում վերցնելու են մոտ 600 նմուշ: Մուշևանում ապրում է 250 ընտանիք: Փաստացի, այսօրվա թեստավորումն ընդգրկելու է ամբողջ գյուղը:

Տեղում գտնվում են տեղի իշխանության ներկայացուցիչները: Գյուղում է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, ով զննում է թեստավորման գործընթացը:

Մուշևանը ապրիլի 25-ից հայտարարվել է «կարմիր գոտի» և փակ է: