Հնդկաստանի Մումբայ քաղաքում ուժգին անձրևի հետևանքով փլուզվել է պատը, զոհվել է 13 մարդ: Փրկարարական ծառայության տեղեկությաმբ, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան մասում գտնվող արվարձանում: Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ: Փրկարարները այս պահի դրությամբ կարողացել են ավերակներից դուրս բերել 10 մարդու:
Հնդկաստանի Մումբայ ֆինանսական մայրաքաղաքում և դրա մերձակայքում ուժգին քամին ստեղծել է խնդիրներ: Խափանված է երկաթուղու երթևեկությունը: Մումբայի միջազգային օդանավակայանում չեղարկվել են չվերթները: