Քուռ գետի ձախ ափին նախատեսված աշխատանքների պատճառով երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

20:35, 19.08.2025

Քուռ ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանի հարակից տարածքում, սկսվում է վնասված ճանապարհային հատվածի վերականգնման երկրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Նախատեսված աշխատանքների պատճառով, նշված տարածքում՝ օգոստոսի 19-ի ժամը 20:00-ից սկսած, երկու շաբաթվա ընթացքում, Քուռ գետի կողմի արտաքին ավտոճանապարհային գոտում մեքենաների երթևեկությունը կսահմանափակվի։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար», – ասված է մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ