Մտահոգված եմ Վրաստանում գերագույն դատարանի դատավորների շտապ նշանակման պատճառով, «Կլանային» համակարգը խարխլում է օրենքի գերակայությունը. Վիոլա Ֆոն Կրամոն
«Կլանային» համակարգը դատարանում խարխլում է օրենքի գերակայությունը, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը:
«Ես շատ մտահոգված եմ Վրաստանում Գերագույն դատարանի դատավորների հապճեպ նշանակմամբ: Ինչպես ասվում է ապրիլի 19-ի համաձայնագրում, դատական հավակնոտ բարեփոխումները կարևոր են և կապված են Եվրամիության միկրոֆինանսական օգնության հետ: Վենետիկի հանձնաժողովի անտեսումը իմաստուն որոշում չէ: «Կլանային» համակարգը դատարանում խարխլում է օրենքի գերակայությունը», – գրել է Վիոլա Ֆոն Կրամոնը «Թվիթերում»:
Արդարադատության Գերագույն խորհրդի նիստում քվեարկության դրվեց Գերագույն դատարանում նշանակվելիք ինը հոգուց բաղկացած ցուցակը, որի վերաբերյալ վերջնական որոշում այժմ պետք է կայացնի Վրաստանի խորհրդարանը: Օրենսդրության համաձայն, ցուցակը կներկայացվի խորհրդարան, և այդ թեկնածուների հետ հարցազրույցներ կանցկացվեն խորհրդարանում: