Մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերկսկսմամբ, կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր պայման է. Սալոմե Զուրաբիշվիլի
Հայաստան-Ադրբեջան սահմանում զարգացող իրադարձությունների սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերկսկսմամբ: Կոչ ենք անում հանդարտվել: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր պայման է»,-գրել է Զուրաբիշվիլին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման:
Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: